Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ․ խոտածածկը վնասվել է


Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ․ խոտածածկը վնասվել է
Օգոստոս 5 19:40 2025

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ` խոտածածկի վատ վիճակի պատճառով։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։

Մեր տեղեկություններով` խոտածածկը ոչ թե վնասվել, այլ շատ է վնասվել, ու մարզադաշտի աշխատակազմից ահռելի աշխատանք է պահանջվելու խոտածածկը կարգի բերելու համար։

Նշենք, որ օգոստոսի 21-ին «Հանրապետական» մարզադաշտում պետք է տեղի ունենա Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա»– «Լինքոլն» հանդիպումը։ Իսկ սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը պետք է հյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։