Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Կալանավորել մարդկանց, որ որևէ հանցանք չեն կատարել:
Կալանավորել մարդկանց, որ հանցանք չհանդիսացող գործողություններին չեն էլ մասնակցել:
Կալանավորել հանցանք չհանդիսացող գործողության չմասնակցած մարդու, ով առողջական լուրջ խնդիրներ ունի:
Ո՞ր պահից սկսած դուք սկսեցիք սենց ատել ձեր հայրենակիցներին, պարոնայք իրավապահներ: Ու ինչ պատճառով: Գուցե ձեր հայրենիքը ուրի՞շ է:
Քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի խոշտանգումը պետք է անհապաղ դադարեցվի»: