Ազգությամբ հայ ռուսաստանաբնակ ոճաբան և վարսահարդար Գեորգի Կոտը ինստագրամի իր էջի Story բաժնում կիսվել է համացանցում տարածվող տեսանյութով, որտեղ ինքը Ջենիֆեր Լոպեսի համերգից առաջ թաց անձեռոցիկով կեղտից մարքում էր ստադիոնի նստարանները ու գրառում կատարել.
«Ոչ թե խոսքերը պետք է մեծ լինեն, այլ գործողությունները։
Քանի որ հայկական էջերում տարածվել են իրական կադրեր, որտեղ 80․000 մարդ մաքրում է տրիբունաները, սրբում է ոչ թե փոշոտ, այլ կեղտոտ նստարանները և հավաքում աղբը, որպեսզի վրայով չքայլեն…
Իմ կողմից ավելացնեմ.
Հարց եմ ուղղում հայերին․ Հայաստանի մշակույթի կազմակերպությունից մարդ կա՞։
Պարզապես JLo-ն հիանալի հանդես եկավ։ Հասկանալի է, որ Հայաստանը կարող է հպարտանալ դրանով…
Բայց անձամբ ես ուզում եմ հպարտանալ իմ Հայաստանով։
Ներեցեք անկեղծության համար, բայց ինձ շատ ամոթ էր»,- գրառումն ավարտել է ոճաբանը։