Հուլիսի 12-ից սկսած մինչև օրս Հայաստանը գրեթե անդադար գտնվել է արևադարաձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասաց, որ օգոստոսին Հայաստանը հիմնականում օրերի գերակշռող մասում նույնպես գտնվելու է հարավից ներաթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ամսական միջին ջերմաստիճաը կանխատեսվել է կլիմայական նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։
«Մեզ սպասվում է, մեր բազմամյա միջին արժեքների համեմատ, բավականին շոգ ու սակավատեղում օգոստոս»,- նշեց նա։
Սուրենյանը հայտարարեց, որ օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում։
Նա ըստ մարզերի ներկայացրեց այն առավելագույն ջերմաստիճանները, որոնք առաջիկա օրերեին սպսավում են. Շիրակ՝ ցերեկային ժամերին սպասվում է +32°- +36°, Կոտայքի լեռային գոտիներ՝ +32- +36°, Կոտայքի նախալեռնային հատվածներ՝ +36°- +39°, Գեղարքունիք՝ +31°- +35° Լոռի՝ +32°- +35°, Տավուշ՝ +36°- +39°, Արագածոտնի լեռնային գոտիներ՝ +30°- +34°, Արագածոտնի նախալեռներ՝ +36°- +40°, Արարատ, Արմավիր, Վայոց ձորի նախալռնային հավածներ՝ +40°- +42°, Վայոց ձորի լենային գոտիներ՝ +30°- +34°, Սյունիք հովտային գոտի՝ +39°- +42°, Սյունիքի լեռնային գոտիներ՝ +32°- +35°, Սյունիքի նախալեռներ՝ +32°- +36°։
Երևանում առաջին տասնօրյակում կանխատեսվում է +40°- +42° աստիճան։
Նա հայտարարեց, որ մինչև օգոստոսի 9-ը ներառյալ ջերմաստիճանի որևէ փոփոխություն չի լինի: Ամենաբարձր ջերմաստիճանները կրկին կգրանցվեն Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև +39…+41 աստիճանի: Չի բացառվում, որ առանձին հատվածներում կգրանցվի մինչև +42 աստիճան տաքություն:
Սուրենյանը հայտնեց, որ միայն օգոստոի 10-ին արևադարձային տաք օդի ալիքը նահանջում է հարավ, օգոստոսի 10-11-ին չի բացառվում նվազի օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով։ Ամենատաք գոտիներում ցերեկային ժամերին կգրանցվի +36°- +37°։
«Լուրջ ջերմաստիճանի անկում, որը կարող է զովություն բերել, առաջիկա 10 օրերին չի կանխատեսվում, որովհետև +36-+37 աստիճանը նույնպես համարվում է բարձր ջերմաստիճան», - ասաց Գ. Սուրենյանը:
Նա նշեց, որ այս ալիքն առանձնանում է նրանով, որ, սովորաբար եթե +40 աստիճան գրանցվում է ժամը 16.00-17.00-ին, տևում է մեկ ժամ, այս դեպքում օգոստոսի 1-ին, 2-ին, ջերմաստիճանը +40-ին մոտեցել է ժամը 14․00-ից սկսած ու շարունակվել մինչև ժամը 18․00-ն։
«Համարվում է բավականին անոմալ օդերևութաբանական երևույթ։ Անոմալիա է կոչվում, երբ որ ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է լինում 4-5 աստիճանով, իսկ վերջին օրերին մենք ունենք նման իրավիճակ»,- ասաց Սուրենյանը։
Ամսվա երրորդ տասնօրյաում սառը օդային հոսանքներ կներթափանցեն Հայաստանի տարածք։