Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում իր բոլոր արտոնությունները կորցնելու վտանգի տակ է։
«Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և այդ հարաբերությունները սերտ են, ինչպես դաշնակիցներ, բայց միևնույն ժամանակ դրանք բարդ են՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում ենթարկեցնել Հայաստանը՝ հետևելով ԱՊՀ որոշ այլ անդամների օրինակին, և խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը իր ԱՊՀ և ԵԱՏՄ գործընկերների հետ», — լրագրողներին ասել է Լավրովը։










