ՀՀ-ն հավատում է, որ խաղաղության ձգտումը կարող է կրկին միավորել մեզ․ դեսպան Հովհաննիսյանի ելույթը


ՀՀ-ն հավատում է, որ խաղաղության ձգտումը կարող է կրկին միավորել մեզ․ դեսպան Հովհաննիսյանի ելույթը
Օգոստոս 1 20:35 2025

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։

 

Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել:

 

Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ ակտը թույլ չեն տալիս ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծել հակամարտությունները: Թեև Հայաստանի նկատմամբ այս սկզբունքները ոտնահարվել են, մենք նաև գիտակցում ենք, որ Եզրափակիչ ակտի դրույթները կենսական նշանակություն ունեն խաղաղության, անվտանգության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում:

 

Հայաստանը հավատում է, որ խաղաղության ձգտումը կարող է կրկին միավորել մեզ, ինչպես դա տեղի ունեցավ կես դար առաջ»: