«Առաջարկում եմ կիրառել սենդվիչի ստարտեգիան, Նիկոլ Փաշինյանը արանքի երշիկն է». Արմեն Աշոտյան


«Առաջարկում եմ կիրառել սենդվիչի ստարտեգիան, Նիկոլ Փաշինյանը արանքի երշիկն է». Արմեն Աշոտյան
Մայիս 15 23:54 2026

«Առաջարկում եմ կիրառել սենդվիչի ստարտեգիան, Նիկոլ Փաշինյանը արանքի երշիկն է: Այսինքն եթե Նիկոլը մենակ է մնում այս կամ այն ճակատի դեմ, ապա նա հեշտությամբ հաղթում է, սակայն, երբ որ երկու ճակատներից հասարակություն և ընդդիմադիր սենդվիչի նման նրան ճզմում են, նա սկսում է սենդվիչի նման հյութարձակել, լղոզվել, ճզմվել, դեֆորմացվել: Այսինքն պետք է շարունակել, եթե դա գիտակցաբար չի, ապա սարքել գիտակցաբար», - ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ երեկ և այսօրս ընդդիմադիր ուժերին հաջողվել է հաղթել Նիկոլ Փաշինյանին օրվա քարոզարշավային տրամաբանության և էներգետիկայի մեջ, նա ասել է, որ պատահական չի համարում դա, հենց սկսում են ընդդիմադիր ուժերը համարժեք պատասխանել Նիկոլի ստերին, Նիկոլի հիստերիաներին, կտրուկ ավելանում է այդ ուժերի վստահությունը:


Աշոտյանը նկատել է, որ նաև հասարակության մեջ այս ընթացքում քիչ չեն խիզախ քաղաքացիները, որոնք առիթը բաց չեն թողնում Փաշինյանի երեսին ծպպացնելու ճշմարտությունը, ասել այն ամենը, ինչին բերել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Հիշեցնում են, որ այդ ամենը ներելի չէ, հիշեցնում են նրա ստերի մասին:

«Որպեսզի մենք հաջողությամբ անցնենք քարոզարշավի հաջորդ օրերը և արձանագրենք ընդդիմադիր միացյալ հաղթանակ, իրականում ժողովրդի հաղթանակ, անհրաժեշտ է, որ հասարակությունը շարունակի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պրեսինգը, թույլ չտա, որ Նիկոլը վերածի ընտրարշավը մեկ դերասանի թատրոնի, այլ երկու կողմից, երկու ճակատով ճնշել է պետք Նիկոլ Փաշինյանին՝ թե հասարակության կողմից տարբեր հանդիպումների ընթացքում, և թե լրատվական քաղաքական դաշտում ընդդիմության կողմից: Սա է պատճառը, որ Նիկոլը փորձում է վախեցնել, կալանավորել հասարակությանը, որովհետև տեսնում է, որ բանը բանից անցնում է և կարող է իրավիճակը վերահսկողությունից դուրս գալ, - նկատել է Աշոտյանը, բայց կոչ է արել չվախենալ, ճիշտ աշխատանքի ու հավատանքի դեպքում մեզ կմնա մեկ ամիս այս ռեժիմը հանդուրժելու համար, իհարկե եթե պատրաստ լինենք նաև մեր քվեն պաշտպանել փողոցում», - բացատրել է իր միտքը Արմեն Աշոտյանը: