Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. «Hyundai Elantra»-ում առաջացած կրակը այն ամբողջությամբ վերածել է մոխրի


Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. «Hyundai Elantra»-ում առաջացած կրակը այն ամբողջությամբ վերածել է մոխրի
Օգոստոս 1 16:38 2025

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հավարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է ավտոմեքենայի սեփականատեր Վարազդատ Դ.-ն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկան Ռաֆիկ Եսայանի գլխավորությամբ, ում կողմից դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել: