Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում ՀՀ-ի ու Չինաստանի գործընկերության մթնոլորտը կծառայի մեր շահերին


Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում ՀՀ-ի ու Չինաստանի գործընկերության մթնոլորտը կծառայի մեր շահերին
Օգոստոս 1 11:52 2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։

 

Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ:

 

Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների ընդհանուր շահերին։