Վայոց ձորի սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն․ հիվանդանոցի ճանապարհին մահացել է


Վայոց ձորի սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն․ հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Օգոստոս 1 10:46 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

 

Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Կարմրաշեն գյուղի սարերում հայտնաբերվել է տղամարդու դի։

 

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, Կարմրաշեն գյուղի «Կարաջալղ» կոչվող տարածքում մեղուները խայթել են Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Սեյրան Հ․-ին, ինչից հետո վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, ինչը նկատել է մեղվապահ, Վայոց ձորի մարզի բնակիչ 67-ամյա Ալեքսան Ս․-ն և մոտեցել է Սեյրան Հ․-ին, «Դեքսա» տեսակի դեղահաբ է տվել խմելու և իր ավտոմեքենայով փորձել է տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է։

 

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։