ԼՂ-ում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ցավալի է և խորապես անընդունելի․ Շվիդկոյ


ԼՂ-ում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ցավալի է և խորապես անընդունելի․ Շվիդկոյ
Հուլիս 31 20:51 2025

Լեռնային Ղարաբաղում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ցավալի է և խորապես անընդունելի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

 

«Ադրբեջանական կողմի գործողությունները՝ Այվազովսկու՝ համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր ռուս նկարչի հուշարձանը Ղարաբաղում ապամոնտաժելւ ափսոսանք է առաջացնում», – ասել է նա։