Այս պահի օրենսդրությունն է այդպիսին. ՀՀ ՄԻՊ-ը՝ հիվանդ պատանուն ԶՈՒ զորակոչելու մասին


Այս պահի օրենսդրությունն է այդպիսին. ՀՀ ՄԻՊ-ը՝ հիվանդ պատանուն ԶՈՒ զորակոչելու մասին
Հուլիս 31 13:07 2025

«Այո տեղյակ ենք...Այս խնդիրների վերաբերյալ, իհարկե, ոչ անուն-ազգանուններ ներկայացնելով, պարբերաբար փորձում ենք նաև ընդհանուր գլոբալ խնդիրները ներկայացնել»,- հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ արձագանքելով դեպքին, երբ հիվանդ պատանուն բանակ են զորակոչել և նույն օրը նրա առաղջական վիճակը կտրոկ վատացել է ու նա արդեն մեկ ամիս է հոսպտալում է։

ՄԻՊ-ը հիշեցրեց, որ օերնքով սահմանված է, թե ո՞ր դեպքում են ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից և ո՞ր դեպքում ճանաչվում սահմանափակումով պիտանի։

«Այս պահի օրենսդրությունն է այդպիսին»,-ասաց Մանասյանը՝ հիշեցնելով, որ դրա վերաբերյալ իր տեսակետները հայտնել է, որ այն լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների համար, այլև զինված ուժերում ծառայության տեսանկյունից  և հետագայում էլ քննարկումներ կունենան և լուծումներ կլինեն։

 Նա հայտնեց որ այցելել են հոսպիտալ և տեսել հիվանդ զինծառայողին, ինչի վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կտարածեն։