Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. նոյակերտցիներն ասում են՝ տևական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր ունեն


Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. նոյակերտցիներն ասում են՝ տևական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր ունեն
Հուլիս 31 13:28 2025

Այսօր՝ հուլիսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում:

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, Արարատ խոշորացված համայնքի Նոյակերտ բնակավայրում գյուղացիները հավաքվել են և սպառնում են դիմել կտրուկ միջոցների, այդ թվում՝ Նոյակերտ վարչական շրջանի ղեկավարի և Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի նկատմամբ, և ոչ թե բռնություն, այլ բողքի ակցիաներ են իրականցնելու այդ 2 պաշտոնյաների դեմ, ովքեր տևական ժամանակ է՝ չեն փորձում Վելոիա Ջրին պարտավորեցնել, որպեսզի վերջապես լուծվի գյուղի բնակչության 80 տոկոսի խմելու ջրի խնդիրը: