Հուլիսի 31-ին ընդունել եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը:
Զրուցակցիս հետ նաև քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր» :