Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ. Գրիգոր Տեր-Ղազարյանը՝ ՀԷՑ կատարած «գործնական այցի» մասին


Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ. Գրիգոր Տեր-Ղազարյանը՝ ՀԷՑ կատարած «գործնական այցի» մասին
Հուլիս 24 22:14 2025

ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր՝ Գրիգոր Տեր-Ղազարյանն ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այն տեղեկությանը, ըստ որի՝ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ՀԷՑ է կանչել և նրանք մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր, ՔՊ-ի սիրելի գործարար՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին։

 

Նա մասնավորապես գրել է. «Այսօր մամուլում տարածվեցին լուսանկարներ ու տեսանյութեր՝ իմ ՀԷՑ կատարած գործնական այցից։

 

Վաղուց արդեն բոլորիս հայտնի է, որ որոշ լրատվամիջոցներ սնվում են շանտաժային և մանիպուլյացիոն սխեմաների հաշվին, բայց ամեն ինչ իր չափն ունի։

 

Ապրում ենք մի այնպիսի երկրում, որտեղ բոլորը բոլորի գործունեության մասին տեղյակ են։ Վստահ եղեք՝ ես էլ եմ տեղյակ ձեր կեղտոտ խաղերից՝ ումից որքան եք շորթում, ինչ լուրեր եք տարածում և ինչպես եք 0.5 մլն դրամով բերում «բանակցային» դաշտ ու դադարում չարախոսել։ Դադարեք ձեր կեղտոտ խաղերն ինձ հետ խաղալ, սուտ, հիմար ու մտացածին լեգենդներ հորինել։

 

Իսկ հիմա ուզում եմ բանական մարդկանց տեղեկացնել, որ, ինչպես միշտ, սա որոշ «լրատվամիջոցների», «ուղեղների» հորինած լեգենդն է։ Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»։