Բոլորիս հայտնի է, թե սատանան Դրախտում ի՛նչ հնարքով գայթակղեց նախաստեղծներին, նույն հնարքն այսօր փորձում է կիրառել նաև Նիկոլ Փաշինյանը. Տեր Գաբրիել


Բոլորիս հայտնի է, թե սատանան Դրախտում ի՛նչ հնարքով գայթակղեց նախաստեղծներին, նույն հնարքն այսօր փորձում է կիրառել նաև Նիկոլ Փաշինյանը. Տեր Գաբրիել
Հուլիս 24 14:22 2025

Բոլորիս հայտնի է, թե սատանան Դրախտում ի՛նչ հնարքով գայթակղեց նախաստեղծներին։ Նույն հնարքն այսօր փորձում է կիրառել նաև Նիկոլ Փաշինյանը, այս մասին հայտարարել է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։

 

«Նա նախ հայտարարեց, որ «բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են», իսկ այսօր հայտարարում է, որ «որեւէ ամունացյալ բարեվարք քահանայի նշանակում է Կաթողիկոսական տեղապահ»։

 

Արդյոք նույն հնարքը չկիրառե՞ց նաև սատանան Դրախտը մարդուց (նախաստեղծներից) խլելու համար. «Ամենևին էլ չեք մեռնի, այլ...կլինեք աստվածների նման» (Ծննդ 3:4-5), իսկ ավելի ուշ հայտնի դարձրեց իր իրական նպատակը. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով՝ երկրպագես ինձ» (Մատթ. 4:9)։

 

Մեր՝ հայերիս Դրախտը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ուզում են խլել մեզանից․․․Աստվածաշնչյան սրբազան պատմությունը, սակայն, մեզ ուսուցանում է նաև, որ եթե սատանային հաջողվեց գայթակղել նախաստեղծներին, այնուամենայնիվ, եղավ մեկը, ով ջախաջախեց «օձի գլուխը»»,- նշել է Տեր Գաբրիելը։