Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան


Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան
Հուլիս 24 12:05 2025

Չի հայտարարվել, որ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընտրությունը հանրաքվեի միջոցով տեղի է ունենալու ընտրություններից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

 

«Մենք պետք է ամեն ինչ անենք և աշխատենք այն ուղղությամբ, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թ. ընտրությունները»,-ասաց նախարարը։

 

Նա ճիշտ չհամարեց սահմանադրական փոփոխությունները երբևէ կապել որևէ արտաքին գործոնի հետ. 

 

«Դա մեր ներքին հարցն է, մեր ժողովուրդը կորոշի՝ ուզո՞ւմ է ունենալ նոր Սահմանադրություն, թե՞ չի ուզում ունենալ»