Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման, հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Բոլոր ցանկացողներին առաջարկում ենք վաղը՝ 15․07․2025թ ժամը 12։00-ին լինել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, հասցեն՝ Կոմիտաս 49/2։
Քննարկմանը կմասնակցի ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ծաղիկ արտահանողներն այս պահին բողոքի են իրականացնում։