Դատախազությունը պահանջում է նախկին դեսպան Ավետ Ադոնցից բռնագանձել 1 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 90 միլիոն դրամ


Դատախազությունը պահանջում է նախկին դեսպան Ավետ Ադոնցից բռնագանձել 1 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 90 միլիոն դրամ
Հուլիս 14 18:06 2025

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ավետ Ռոբերտի Ադոնցից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

 

1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում,

 

3 իրավաբանական անձում մասնակցություն,

 

շուրջ 90 միլիոն դրամ: