Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը դադարեցնում է, նստացույցը՝ ևս. Ապրես Մարգարյան


Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը դադարեցնում է, նստացույցը՝ ևս. Ապրես Մարգարյան
Հուլիս 14 14:29 2025

«Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը որոշել է այս փուլում փողոցային պայքարը դադարեցնել, նստացույցը՝ ևս. լրագրողներին տեղեկացրեց խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

 

Նա նշեց, Արցախի ներկայացուցչության շենքից խորհուրդը դուրս կգա, գործընկերության մասով էլ վերանայումներ կլինեն։

 

Բացի այդ, խորհրդի անդամ Ապրեսյանը նշեց, որ խորհրդի կազմը ևս վերկազմակերպելու են, այլ ֆորմատով են աշխատելու։

 

Նա նշեց, թե կառավարությունից ակնարկում են՝ քանի որ արցախցիները քիչ են մասնակցել հավաքին, ուրեմն իրենց հարցերը լուծել են. «Բայց իրականում խնդիրն այն էր, որ արցախահայությունը հավատ չունի, և հիասթափվածությունն է պատճառը։ Երբ լինի հանրային աջակցություն՝ մենք պատրաստ ենք կրկին առաջնորդել, բայց այս պահին համահայկական օրակարգը ոչ բոլորն ընդունեցին»,-ասաց նա։