Ինչ վիճակում են ՊՆ զորամասերից մեկում պայթյունից տուժածները. նոր մանրամասներ


Ինչ վիճակում են ՊՆ զորամասերից մեկում պայթյունից տուժածները. նոր մանրամասներ
Հուլիս 9 10:49 2025

ՊՆ զորամասերից մեկում պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ 

 

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

 

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր․

 

«Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն | ՀՀ ՊՆ Մանրամասներ քիչ անց եւս կներկայացնենք»։