Քայլերթ Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ։Նմանատիպ հանդիպումները ևս մեկ հնարավորություն են մարդկանց հետ անմիջական ու անկեղծ շփվելու, նրանց մտահոգություններն ու սպասումները լսելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Ներկայացրեցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական դրույթները, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի իրական բարելավմանը։
Էրեբունու բնակիչների աչքերում այսօր տեսնում էի հույս, հավատ և վստահություն, որ միասին կարող ենք փոխել իրավիճակը և Հայաստանը դարձնել ավելի անվտանգ, կայուն ու զարգացող պետություն։
Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա»։










