ԱԺ նախկին պատգամավոր, օլիմիպական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանր գրում է․
«Արցախը հանձնած քաղաքական ուժը պետք է կամավոր հրաժարական տար՝ երկար ժամանակ քաղաքականություն չվերադառնալու պայմանով:
Դա այն դեպքում, եթե պարտությունը պատերազմում իրական լիներ, այլ ոչ նախապես ծրագրավորած(դավաճանություն):
Քանի որ դա տեղի չունեցավ, մյուս տարբերակն այն էր, որ առանց որևէ բացառության, ոչ մի քպ-ական չպետք է կարողանար հայտնվել որևէ հանրային վայրում: Պետք է եթարկվեյին ամենադաժան վերաբերմունքի՝ պետական դավաճանին հարիր…
Եվ քանի որ դա ևս տեղի չունեցավ, հայտնվեցինք այնտեղ, որտեղ այսօր ենք:
Սա քաղաքագիտական, արժեքային անոմալիա է:
Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ:
Իսկ հետևանքները կրելու ենք բոլորս, ոչ թե միայն քպ-ն»։