Այսօր երգիչ Անդրեն նշում է ծննդյան 46-ամյակը։
Այս առիթով նրա մտերիմ ընկերը՝ Նազենի Հովհաննիսյանը, կիսվել է համատեղ լուսանկարներով ու գրառում կատարել.
«Հոգու ընկերը թեև ծնվում է ուրիշ ժամանակներում, մի այլ ընտանիքում, բայց քոնն է դառնում հանդիպածդ առաջին իսկ վայրկյանից ու մնում:
Բեմից ու Բոհեմից այն կողմ Անդրեն տարբեր է. լիքն է, աշխարհիկ է և ընդգծված հոգևոր, շատ ծիծաղկոտ ու հումորով, ուշադիր ու սրտնեղող: Նրբազգաց։
Սեր երեգելով եկավ, էդպես էլ կմնա իր երգով, հետագծում ու մարդկանց սրտերում:
Էսօր բոլորի սիրո մասին երգող՝ սիրո երգչի ծննդյան օրն է։
Հ.Գ. Սրտիդ ստենդները թող ամրանան քո ունկդրի սիրո գերդոզավորումից, Անդ ջան, առողջ եղիր, խնդրում եմ, ուրիշ ոչինչ պետք չի: Առողջ՝ ԴՈւ»։