Արցախի պետնախարար. Հուլիսի 12-ին ես ևս լինելու եմ Ազատության հրապարակում


Արցախի պետնախարար. Հուլիսի 12-ին ես ևս լինելու եմ Ազատության հրապարակում
Հուլիս 7 17:06 2025

Արցախի Հանրապետության պետնախարար և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանի կոչ է արել հուլիսի 12-ին լինել Ազատության հրապարակում.

 

«Հուլիսի 12-ին ես ևս լինելու եմ հրապարակում՝ որպես ձեր ընկեր, ձեր ձայնը ներկայացնող մարդ, ում ներսում պայքարը չի մարում որևէ պաշտոնի ստվերում։

 

Կո՛չ եմ անում բոլորիդ միանալ՝ միասին արժանապատվորեն կրելու այս ժամանակի բեռը և ձևավորելու մեր երեխաների ապահով վաղվա օրը։

 

Այս պայքարը մերն է՝ մեր ընտանիքների և ամբողջ ազգի ապագայի համար»։ 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հրավիրել է հավաք։