Հնդկաստանում կայացած ծանրամարտի Ասիայի 2026 թվականի առաջնությունում Բահրեյնի հավաքականը ներկայացնող Գոռ Մինասյանը նվաճել է հաղթողի կոչումը:
Հանդես գալով +110 կգ քաշային կարգում՝ 31-ամյա մարզիկը երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք՝ իր կարիերայում 3-րդ անգամ հռչակվելով Ասիայի չեմպիոն:
Մինասյանի գլխավոր մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին էր, որը երկամարտի 445 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի: Իրանցի ծանրորդը հրում վարժությունում բարձրացրեց 261 կգ և սահմանեց համաշխարհային ռեկորդ, սակայն երկու վարժությունների հանրագումարով զիջեց առաջատարին: Լավագույն եռյակը եզրափակեց Հարավային Կորեան ներկայացնող Սոն Յոն Հվանը, որի վերջնական արդյունքը 416 կգ էր:
Հատկանշական է, որ Ասիայի առաջնությունում Մինասյանի գրանցած վերջնական արդյունքը 6 կգ-ով գերազանցում է այն ցուցանիշը, որով հայաստանցի Վարազդատ Լալայանն ավելի վաղ նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:










