Երբեք չեմ ընտրի Սարգիս Խանդանյանին, ով ուրացել է Արցախը․ նա ներկայացնում է ՔՊ-ն և ոչ՝ ՀՀ-ն․ Լիլիթ Գալստյան


Երբեք չեմ ընտրի Սարգիս Խանդանյանին, ով ուրացել է Արցախը․ նա ներկայացնում է ՔՊ-ն և ոչ՝ ՀՀ-ն․ Լիլիթ Գալստյան
Հուլիս 7 11:09 2025

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.

 

 «Կարելի է անվերջ հետևել ՔՊ-ական բարոյականության անկումին, ստին ու տգիտությանը և երբեք չտեսնել հատակը։

 

ՔՊ խոսափող Civic-ը գրել է ու ՔՊ-ամերձ ինչ-որ կայքեր տարածել են, թե ես ԵԱՀԿ ԽՎ-ում «գողացել եմ քվեարկության թերթիկը և չեմ ներկայացել նիստին, որ չքվեարկեմ ՔՊ-ական Ս․ Խանդանյանի օգտին»։

 

1․ Ինքնս ինձանից քվեաթեթիկ գողանալու իմաստը ո՞րն է։ Որպես ԵԱՀԿ ԽՎ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի մշտական անդամ՝ ես ունեմ մեկ քվեաթերթիկ, որով մասնակցում եմ հանձնաժողովի բոլոր քվեարկություններին և ընտրություններին։ Դա իմ՝ որպես հանձնաժողովի մշտական անդամի քվեաթերթիկն է։

 

2․ Տվյալ հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանին, բնականաբար, չէի ընտրի և երբեք չեմ ընտրի այն քաղաքական ուժի ներկայացուցչին, ով ուրացել և ուրանում է Արցախը։ Չէի ընտրի մի մարդու, ով չմիացավ Բաքվի բանտերում կեղեքվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին իմ նախաձեռնությանը։ Ցավոք, այսպիսին է պաշտոնական Հայաստանի քաղաքականությունը։

 

3․ Քվեաթերթիկն իմ ձայնի և իմ անձնական քաղաքական-արժեքային դիրորոշման դրսևորումն է։ Իմ քաղաքական ձայնի կամ կեցվածքի դրսևորումը իմ անձնական քաղաքական որոշումն է և իմ կամարտահայտությունը։

 

4․ Ս․ Խանդանյանը ընդամենը ՔՊ-ն է ներկայացնում և ոչ՝ Հայաստանը։ Եվ որքան անմեղսունակ պետք է լինել՝ կարծելու, թե վերջինիս պիտի ընտրեի․․․

 

Հ․Գ․ Ահա ԼՂ-ին, ռազմագերիներին և Արցախի մշակութային ցեղասպանությանը վերաբերող իմ նախաձեռնությունը, որին չմիացան Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը»։