Ադրբեջանի ողջ տարածքով մեկ արգելվել են շիա մահմեդականների համար ամենակարևոր Աշուրայի սգո կրոնական արարողությունները


Ադրբեջանի ողջ տարածքով մեկ արգելվել են շիա մահմեդականների համար ամենակարևոր Աշուրայի սգո կրոնական արարողությունները
Հուլիս 7 08:48 2025

«Գրեթե ամեն առիթով Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Արցախում հայրերիս կողմից մահմեդական սրբությունների նկատմամբ, իբր, անհարգալից վերաբերմունքի մասին։ Ինչպես համարյա ամեն ինչ արհեստածին Ադրբեջանում Բաքվի բռնապետի նման բարբաջանքները նույնպես շինծու են և արհեստական»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 

Նա մանրամասնում է, որ երեկ Ադրբեջանի ողջ տարածքով մեկ արգելվել է շիա մահմեդականների համար ամենակարևոր Աշուրայի սգո կրոնական արարողությունները, որոնք նվիրված են շիաների երրորդ իմամ Հուսեյնի ողբերգական նահատակությանը։ 

 

«Ամենաբիրտ, անհարգալից և կոպիտ ձևով ոչ միայն արգելվել են կրոնական արարողությունները, այլ նաև շիա հավատացյալներից խլվել և անարգվել են նույնիսկ Աշուրայի սգո դրոշները, ինչն ուղղակի սրբապղծություն է»,-գրել է նա