Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում կցուցադրվի Հայոց Ցեղաuպանnւթյnւնից հրաշքով փրկված գանձերից մեկը


Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում կցուցադրվի Հայոց Ցեղաuպանnւթյnւնից հրաշքով փրկված գանձերից մեկը
Հուլիս 7 08:35 2025

«Տիրոջ ողորմությամբ և Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ վերաբացվելու է Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը:

 

Եվ այս առիթով, առաջին անգամը լինելով, ցուցադրվելու է նաև Կենաց փայտի մասունքն ամփոփոխ խաչ-մասունքարանը, որի մեջ ընդելուզված է Է. (7-րդ) դարի խաչը (պատմության մեջ հայտնի Հացունյաց խաչ անվամբ)»,- տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը։

 

Հայր Ասողիկի ներկայացմամբ, ոսկյա այս խաչը պատկանել է Սյունյաց Բյուրեղ իշխանուհուն, որի մեջ զետեղված է Քրիստոս Աստծո խաչափայտի մասունքը՝ իշխանուհու իսկ խնդրանքով տրված Բյուզանդիայի Հերակլ կայսեր կողմից, երբ 627 թ. Խաչափայտը, ազատվելով պարսից գերությունից, Հայոց աշխարհով տարվում էր Կ. Պոլիս, ապա՝ Երուսաղեմ: 1846 թ. իշխանուհու խաչն ամրացվել է Վանում պատրաստված սքանչելազարդ խաչ-մասունքարանի մեջ՝ պահվելով Լիմ անապատի Սբ Գևորգ եկեղեցում:

 

«Հայոց Ցեղասպանությունից հրաշքով, ի շնորհիվ իմաստուն հայ հոգևորականների, փրկված գանձերից է, որն այլևս սրբությամբ պահվում է համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

 

Շատ շուտով, սիրելիներ, դուք ևս երջանկությունը կունենաք տեսնելու և խոնարհվելու այս հրաշափառ աստվածային մասունքին»,- գրել է Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը։