Էլ ի՞նչ լինի, որ իրար գլուխ գաք, ի՞նչը կմիավորի, մի՞թե էլի Բաքվի բանտը. Ֆարմանյանը՝ ընդդիմությանը


Էլ ի՞նչ լինի, որ իրար գլուխ գաք, ի՞նչը կմիավորի, մի՞թե էլի Բաքվի բանտը. Ֆարմանյանը՝ ընդդիմությանը
Հուլիս 5 14:17 2025

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների այս լուսանկարը՝ գրելով. «Գուցե նրանք էլ տարբեր հարցերում ժամանակին ունեցել են մեծ ու փոքր տարակարծություններ: Այսօր նրանց փաստացի միավորել է Բաքվի բանտը:

 

Հայաստանյան ընդդիմության առաջնորդներն էլ, ասում են, հակասություններ ունեն: Զարմանալի է, բայց չեն միավորվում ակնհայտի՝ Նիկոլի օր առաջ հեռացման իրատեսական միակ լուծման՝ խորհրդարանով անվստահություն հայտնելու նախաձեռնության շուրջ:

 

Երևի սեփական ինչ-ինչ հաշվակներ ունեն: Փոխարենը, Նիկոլը հատիկ առ հատիկ ջարդում ու պղծում է դիմադրության բոլոր օջախները:

 

Ու առաջանում է պարզ հարց: Էլ ի՞նչ լինի, էլ ի՞նչ անի քաղաքական խուժանը, որ իրար գլուխ գաք: Էսքանից հետո ի՞նչը պիտի ձեզ միավորի: Ի՞նչը: Մի՞թե էլի Բաքվի բանտը