Երևանի քաղաքապետարանն առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով՝ տեսնելով քաղաքացուն որոշումների կենտրոնում. Ավինյան


Երևանի քաղաքապետարանն առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով՝ տեսնելով քաղաքացուն որոշումների կենտրոնում. Ավինյան
Հուլիս 5 11:41 2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

 

«Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը՝ պետության հիմնարար օրենքի, որը սահմանում է մեր երկրի կառավարման համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, և հաստատում է իրավունքի գերակայությունը։

 

1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին։

 

Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով՝ տեսնելով քաղաքացուն որոշումների կենտրոնում։

 

Շնորհավորում եմ Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ՝ վերահաստատելով մեր հավատարմությունը Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական, իրավական և քաղաքացիակենտրոն պետության տեսլականին»,- ասված է նրա ուղերձում։