Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդու համար անակնկալ չէր, որ դատավոր Արմեն Դանիելյանն անփոփոխ է թողել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
«Շատ սպասելի էր, ուրիշ տարբերակ չկար, չգիտեմ՝ ինչ ասեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սարգիս Կարապետյանը։
Նա նշեց, որ իր հայրը շատ լավ տրամադրություն ունի, շատ ձիգ է ու պինդ։
Սարգիս Կարապետյանը տեսակցել է հորը, փոխանցել է բոլորին, որ լինեն դուխով։