Իշխանությունների բերած միջնորդությունները ոչ մի վստահություն չեն ներշնչում, բացարձակ աբսուրդ է այդ ամենը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով պատգամավորներ՝ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։
Հարցին, թե մտավախություն չկա՞, որ իր հետևից էլ կգան՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց.
«Գիտեք, այս աբսուրդի ժանրում ամեն ինչ էլ հնարավոր է։ Իրավական առումով մառազմ կլիներ ինձ ներքաշելն այդ գործընթացի մեջ (ահաբեկչության նախապատրաստում)։ Իրենց խնդիրն աղմուկ ստեղծելն է, ինչ-որ ձայնագրություններ են այստեղից-այնտեղից կտրում, իրենց հարմար մասերը դնում, ուզում են վախ սերմանել, ընդդիմությանը վարկաբեկել»։