Քանաքեռ Զեյթունի բնակիչները «չախեցին»՝ Չախոյանին


Քանաքեռ Զեյթունի բնակիչները «չախեցին»՝ Չախոյանին
Հուլիս 3 18:00 2025

Բլոգեր Արթուր Չախոյանը հերթական անգամ փորձ է արել «թունդ» բացահայտումով հանդես գալ, բայց, քանի որ սցենարն անհաջող է եղել, ըստ էության ինքն է հայտնվել ծիծաղելի վիճակում: Հանգամանքն իհարկե բլոգերին դժվար թե մտահոգի: Ինչ է արել Չախոյան Արթուրը: Երկու րոպեանոց տեսանյութ նկարել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի փողոցներից մեկում, ու այն ներկայացրել, որպես սենսացիոն բացահայտում:

Ոչ մեկ չի խոսում իհարկե Չախոյանի ախորժակի մասին, հատկապես, որ նրա «սննդակարգը» դժվար թե ընթերցողներին հետաքրքիր լինի, բայց իրականությունը պարտավոր ենք ներկայացնել, այնպես, ինչպես կա:

 

Սպիտակ զանգվածով կաթնամթերքի խայտառակ շոուից հետո Չախոյանը երկրորդ անգամ խայտառակվում է ու երկրորդ անգամ նույն վարչական շրջանում: Առաջինը՝ զբոսայգու վերաբերյալ կիսատ-պռատ հայտարարությունն էր, որը կարճ ժամանակ անց վարչական շրջանի ղեկավարի կողմից հերքվեց ու ներկայացվեց իրականությունը: Թվուր էր, երկրորդ անգամ բլոգերը պիտի, որ նույն սխալը չաներ, բայց նա «փորձված աղվեսի» նման նույն թակարդն է ընկնում:

 

Հիմա, երեկվա տեսանյութի մասին: Այնտեղ բլոգերն ասում է. «Այ սենց՝ հողի վրա, առանց փոշեզրկման ու առանց նորմալ բիտումի, ասֆալտ են փռում, որը կարճ ժամանակ անց քանդվում է, ու պաշտոնյաների ախորժակի չափ «փոսեր» են առաջանում»:

 

Իրականությունը, սակայն բոլորովին այլ է: Այդ հատվածում ոչ վարչական շրջանի ղեկավարության, ոչ էլ՝ քաղաքապետարանի կողմից ասֆալտապատում չի իրականացվում: Թաղամասի բնակիչը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն է որոշել իր տան դիմաց իրականացնել ասֆալտապատում: «Չեմ հասկանում ինչի համար է էդ փնթի բանը արել, հիմա ես էլ, որ կանգնեմ ասեմ, էդ ասֆալտը քանդվի, մեջը մնաս, կամ ավելի վատ բաներ կլինի»,- ասաց բնակիչը, հավելելով, որ խորհուրդ կտա բլոգերին հեռու «խաղալ» ու չփորձել սևացնել թաղապետի աշխատանքն ու անունը:

 

Տեղի ունեցածին անդրադարձել է նաև shamshyan.com լրատվական կայքը, որի անունը ևս իր գրառման մեջ նշել էր բլոգերը: Լրատվամիջոցի հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ՝

 

Ներկայացնում ենք նաև Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի, տվյալ թաղամասի բնակիչների մեկնաբանությունները: