Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել անչափահասին


Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել անչափահասին
Հունիս 30 15:10 2025

Երեկ՝ հունիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 16-ամյա Նորայր Հ.-ին:

 

Վրաերթի հետևանքով հետիոտնը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: