Արդեն 4-5 քաղաքացու բերման ենթարկեցին, ագրեսիվ հրահանգավորված ծառայություն են իրականացնում․ փաստաբան


Արդեն 4-5 քաղաքացու բերման ենթարկեցին, ագրեսիվ հրահանգավորված ծառայություն են իրականացնում․ փաստաբան
Հունիս 27 19:05 2025

«Դասական ապօրինություն է տեղի ունենում։ Քանի որ սակավաթիվ ենք քաղաքացիներով, երևի թե գերագնահատվել ենք, մեր գործողություններով ու մեծաքանակության թվով, ինչպես տեսնում եք, արդեն երևի թե պատկերը ցույց ենք տվել, մոտ 2-3 տասնյակ քաղաքացի ենք էս պահի դրությամբ և 100-ավոր ոստիկանական ուժեր»,- ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոհար Մելոյանը։

 

Մելոյանը նաև հավելեց, որ ուղղակի կանգնած քաղաքացիներին բերման են ենթարկում։

 

«Հենց նոր, մեր աչքի առաջև արդեն 4-5 քաղաքացու , ուղղակի կանգնած քաղաքացու, առանց որևէ նախազգուշացման, բերման ենթարկեցին՝ կիրառելով բիրտ ուժ։ Ինչպես հասկացա, համայնքի ավագանու ընդդիմադիր անդամի բերման ենթարկեցին,հետո նոր մայրը խնդրում էր թողնեին, մերձակայքում, մանկապարտեզ կա, անչափահաս երեխաներին տուն տանի, թույլ չտվեցին։ Մարդկանց նկատմամբ ծայրաստիճան ագրեսիվ հրահանգավորված ծառայություն են իրականացնում»,- ասաց նա։

 

Անդրադառնալով ոստիկանական ուժերի անընդհատ ավելացմանն ու կուտակումներին, փաստաբանն ասաց․ «Ուժ են ցույց տալիս, ակնհայտ կերպով։ Ուժի ցուցադրությունը իրենց վախերի և թուլության ուղղակի վառ ապացույցն է։ Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները կմիանան, կաջակցեն պայքարին։

 

Մեր Հայաստանի Հանրապետության պատմության առաջին դրվագն է, որ իրավապահ մարմինները ներխուժում են եկեղեցու տարածք, և նաև ընդգծենք, որ իրենք սա ապօրինաբար են արել։ Ի սկզբանե սա հակաիրավական է։ Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը և իշխող ուժը իրավապահ մարմիններին հակաիրավական հրահանգավորումներ են տալիս, որովհետև մեր երկրում Սահմանադրությունը ամրագրում է օրինականության սկզբունքը, իսկ օրինականության սկզբունքն ասում է, որ վարչապետը և մնացած պաշտոնյաները այս երկրում միայն իրավասու են կատարել այն, ինչ իրենց լիազորում է օրենքում Սահմանադրությունը։ Իսկ համանուն եկեղեցու նվիրված դրույթ ունենք մեր Սահմանադրությամբ, որը տալիս է մեր Հայ Առաքելյաց եկեղեցու բացառիկ կարգավիճակ, ու ունենք նույնանուն օրենք՝ եկեղեցու պետության հարաբերությունները կարգավորող, այդ օրենքում սահմանված է, որ պետությունը իրավունք չուն միջամտելու մեր եկեղեցական հարաբերություններին։ Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է ֆեյսբուքյան տիրույթում արդեն 10 օրից ավելի, սա եկեղեցու ներքին գործերի միջամտել է։ Պետք է յուրաքանչյուր քաղաքացի ու հայ գիտակցի, որ սա Վեհափառի թիրախավորում չի, սա սրբազանի թիրախավորում չի, սա Հայ Առաքելյաց եկեղեցու թիրախավորում է,որի իրավունքը Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ չունի»։