«Ուժայինները չդիմացան ժողովրդի և հոգևորականների ուս-ուսի ճնշմանը»,- վեհարանի հարակից տարածքից հայտնեց պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը՝ տեղեկացնելով, որ ուժայինները լքել են տարածքը։
Մխիթարյանը նկատեց, որ այն չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է իր նպատակներից և մտքերից։
«Հայաստանում թուրք-ադրբեջանական դրածո իշխանությունը փորձելու է ամեն ինչ անի, որ սասանի հայկականության վերջին հենասյունը՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Մեզնից է այլևս կախված, թե այն իրենց մոտ հաջողելու է, թե ոչ»,- ասաց Մխիթարյանը և շարունակեց. «Շնորհավորում եմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, որովհետև նա նվաճեց «նիկոլական դրախտում» իր տեղն ուղիղ Արսեն Թորասյանի կողքը։ Մայր աթոռն ինչ չէր տեսել՝ տեսավ ձեր շնորհիվ։ Սպասում ենք, որ ռումբեր էլ պայթեցնեք այստեղ, որպեսզի պատմության մեջ ձեր անունը գրվի ոսկեզօծ «նիկոլական» տառերով»։
Մխիթարյանը հայտնեց, որ էջմիածնում են և կմնան այնքան ինչքան պետք լինի։