ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը, ով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենն է, գնահատական չի տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի բառապաշարին։
Aysor.am-ի թղթակիցն այսօր Գոհար Աբաջյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում երկրի ղեկավարի կնոջ բառապաշարը, ով իրեն քննադատողներին վիրավորում է ոչ կոռեկտ արտահայտություններ անելով՝ նա արձագանքեց. «Խնդրում եմ էլի, նմանատիպ հարցերը... ես այստեղ եմ լրիվ ուրիշ միջացոռման համար»։
Հարցին՝ ինքը կօգտագործե՞ր նման բառապաշար՝ պատասխանեց. «Ես մեկնաբանություն չունեմ, կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ ազատ է ընտրելու իր խոսույթը»։