Նա նրանցից մեկն է, ով բարձրաձայն չի խոսել իր արածների մասին․ Կարապետյանի դուստր


Նա նրանցից մեկն է, ով բարձրաձայն չի խոսել իր արածների մասին․ Կարապետյանի դուստր
Հունիս 23 14:59 2025

Ի՞նչ արժեք ունի մեկ կյանքը: Իսկ հազարավո՞ր կյանքերը: Քչերը կարող են փրկել նույնիսկ մեկին, առավել ևս հազարներին: Այս մասին գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթև Կարապետյանը գրել է իր ինսթագրամի էջում:

 

«Եվ քչերը կարող են իրավացիորեն հպարտանալ դրանով։ Նա նրանցից մեկն է, ով երբեք չի ձգտել ճանաչման, բարձրաձայն չի խոսել իր արածների մասին: Նա պարզապես կատարում է իր պարտքը ժողովրդի առաջ՝ հանգիստ, հետևողական, անձնվիրաբար:

 

Դրա վառ օրինակն է Ստեփանակերտի հիվանդանոցը, որը կառուցվել է նրա նախաձեռնությամբ և միջոցներով: 2014 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 28-ը այնտեղ բուժում է ստացել ավելի քան 50,000 հիվանդ, այդ թվում՝ ավելի քան 7,000 վիրավոր: Հազարավոր կյանքեր են փրկվել: Եվ սա ընդամենը մեկ օրինակ է։

 

Ահա թե ինչու այսօր պարտավոր ենք բարձրաձայնել ակնհայտը: Սամվել Կարապետյանը ժամանակակից Հայաստանի և Արցախի պատմության ամենախոշոր բարեգործն է: Եվ իսկապես՝ Մեծ Հայրենասեր:

 

Եվ ևս մի բան: Նա իմ հայրն է: Եվ ես անսահման հպարտ եմ, որ նրա դուստրն եմ»,- գրել է նա: