Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Թաթոյան


Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Թաթոյան
Հունիս 25 22:51 2026

վերջ. Թաթոյան

«2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մի շարք գործընկերների հետ Արցախում էի»,-գրում է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը:

«Հիշում եմ, երբ հայտնաբերվեց ՊԲ մայոր Հայկ Թորոյանի մարմինը. նրան դաժանաբար սպանել էին ադրբեջանական զինվորականները` կենդանության օրոք կտրելով նրա աջ ձեռքը, հետո ձախ ձեռքն ու գլուխը:

Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ: Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ հունիսի 18-ի վճիռը կարևոր օրինակ է` հանուն մեր իրավունքների ու արդարության, և շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս գործով իրավապաշտպան աշխատանք են տարել:

Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որ նշված բոլոր գործերը դառնան Հայաստանի արտաքին քաղաքականության, կրթության և ազգային հիշողության կարևոր հիմքեր, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները և կանխենք նման հանցագործությունների կրկնությունը»,-գրում է Թաթոյանը։