«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է


«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է
Հունիս 25 23:06 2026

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։

 

«Ի սկզբանե ասել էինք, որ մեր կուսակցությունն ինքնալուծարվող է։ Ի սկզբանե հայտարարել էինք, որ մենք տարբեր մարդիկ ենք՝ տարբեր գաղափարներով, և միավորվել ենք մեկ օրակարգի շուրջ՝ փոխելու ընտրական խաղի կանոնները։ Անկախ ընտրությունների արդյունքից՝ մենք չենք պատրաստվում «բոլորին դեմ» մարդկանց ձայներն ու այդ բրենդն օգտագործել մեր քաղաքական ամբիցիաների համար»,- ասել է նա։

Նահապետյանի փոխանցմամբ՝ առաջիկայում կկազմակերպեն կուսակցության ինքնալուծարման գործընթացը, իսկ նույն գաղափարները կիսող մարդիկ, հնարավոր է, հետագայում քաղաքականությամբ զբաղվելու այլ՝ ինստիտուցիոնալ կամ ոչ ինստիտուցիոնալ ձևեր ընտրեն։