«Սա Հայաստանի Հանրապետությո՞ւն է կոչվում, գո՞հ եք ձեր Հայաստանի Հանրապետությունից։ Հայաստանի Հանրապետություն ենք գտել... Ամեն տեղ նվաստացած, ստորացած Հայաստանի Հանրապետություն»,-news.am-ին տված հարցազրույցում ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «գտանք Հայաստանի Հանրապետությունը»։
Խոսելով իշխանության ներկայացուցիչների, Փաշինյանի տարբեր հայտարարությունների մասին՝ ուղղված եկեղեցականներին, Միքայել Սրբազանն ասաց. «Ինչո՞ւ եք ուզում մեր եղբայրությունը քանդել, մեկը մյուսի դեմ հանել։ Իբրև ուզում եք մաքրել եկեղեցի՞ն։ Եկեղեցականների զգացմունքների հետ եք խաղում, որոնք նույնպես մարդ են»։
Սրբազանը նշել է, որ հոգևորականներին որևէ մեղքի համար դատում է հոգևոր ատյանը։ Հարցին՝ եղե՞լ է դեպք, որ հոգևոր դասը դատել է կուսակրոնության ուխտը խախտելու համար որևէ հոգևորականի, նա այլևս հոգևոր ծառայություն չի իրականացնում, Միքայլ Սրբազանն ասաց. «Լեփ-լեցուն կարգալուծությունների պատճառը կուսակրոնության ուխտը խախտելն է եղել։ Կուսակրոնության խախտումն է եղել ու դրանից հետո անապաշխարհ մնալն է եղել, որի հիման վրա էլ կարգալույծ է եղել։ Բայց երբեմն իր բարոյության նկարագրին հարված չհասնելու համար որոշման մեջ չի նշվել, այլ նշվել է՝ անհնազանդ է եղել իր ուխտին, հոգևոր ծառայությունը չի իրականացրել, դիմում է գրել ու կարգալույծ է եղել»։
Միքայել Սրբազանը գործարար Սամվել Կարապետյանին՝ ի աջակցություն եկեղեցու արած հայտարարությունում իշխանության զավթման կոչ չի տեսնում. «Ասում է՝ իմ միջոցներով կպաքարեմ։ Ես էլ իմ միջոցներով եմ պայքարում։ Ցանկացած քաղաքացու իրավունքն է պայքարել իշխանության փոփոխության համար, իսկ իշխանության փոփոխությունը զավթում ներկայացնելը հեղափոխականներին է տրված։ Իրեն կարելի է զավթել՝ հա՞, 2018 ավականին, բայց նո-նո-նո, ուրիշը չի կարող զավթել։ Բա դուք ինչպե՞ եք եկել իշխանության, այ հեղափոխականներ... Չհեղափոխականներ։
Եթե ոմանք չծնվեին, հայ ազգը կշահեր։ Իրենց ծնողները պետք է լինեին կուսակրոն, հայ ազգը կշահեր։ Սխալ մարդիկ են կուսակրոն դարձել։ Մենք ՝ դավիթներս, պետք է շատանայինք, չպետք է թույլ տային, որ Ցռան Վերգոները բազմանային»։