Սամվել Շահրամանյանը չի կալանավորվի, նա քննչական կոմիտեում հարցաքննվում է


Սամվել Շահրամանյանը չի կալանավորվի, նա քննչական կոմիտեում հարցաքննվում է
Հունիս 21 13:46 2025

Մամուլում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը կկալանավորվի, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:

 

Նշենք, որ այս պահին Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը Քննչական կոմիտեում հարցաքննվում է:

 

Նա հարցաքննվում է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ:

 

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:

 

Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա: