«Քո ձայնը կարևոր է, քո ձայնը կանխելու է 300 000 ադրբեջանցու բնակեցումը մեր հայրենիքում, քո ձայնը բերելու է փոփոխություն, որի կարիքը Հայաստանը ունի, քո ձայնը որոշիչ է լինելու Ուժեղ Հայաստանի կառուցման գործում»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նա ընդգծում է. «Տեր կանգնիր քո ձայնին, գնա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն մինչև մայիսի 26-ը, եթե ցանկանում ես ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից դուրս գալ (օրինակ, հաշվառված ես մարզում) և ներառվել ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում (օրինակ, բնակվում ես Երևանում)։ Այսինքն, եթե հաշվառված ես մի բնակավայրում, բայց ապրում ես մեկ այլ բնակավայրում, համապատասխան դիմումից հետո կարող ես քվեարկել քեզ համար հարմար տարածքում»։










