Վանաձորի քաղաքապետ ընտրելու նիստին ընդառաջ ստեղծվում է հերթական կեղծ հիմքը՝ դատական գործը արհեստական շնչառության համակարգին միացնելու համար. Վահե Դոխոյան


Վանաձորի քաղաքապետ ընտրելու նիստին ընդառաջ ստեղծվում է հերթական կեղծ հիմքը՝ դատական գործը արհեստական շնչառության համակարգին միացնելու համար. Վահե Դոխոյան
Հունիս 21 12:29 2025

«ՔՊ-ի քաղաքական կամակատարների և սեփական դատարանների օգնությամբ Վանաձորում համայնքի ղեկավար ընտրելու նիստը, որը 3.5 տարի արհեստականորեն ձգձգվել է, վերջապես կարող էր կայանալ, եթե տեղի չունենա հերթական աբսուրդը»,-ահազանգում է Վանաձորի ավագանու «Հայրեն իք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։

 

Նա մանրամասնում է.

 

«Այսօր իմացանք, որ դատարանի կոմից վերջնական ակտ կայացնելուց երկու օր առաջ որոշել են ներկայացնել ևս մեկ անհասկանալի միջնորդություն, (ինչ-որ 180.000 դրամի դատական ծախսերի փոխհատուցման) պահանջով:

 

Այսինքն, ստեղծվում է հերթական կեղծ հիմքը՝ դատական գործը արհեստական շնչառության համակարգին միացնելու, և չեղած գործը կրկին ձգձգելու, ծամծմելու համար:

 

Դրանով քաղաքական աճպարարները փորձում են վերջնականորեն բացառել

 

Վանաձորում օրինական քաղաքապետ ունենալու հնարավորությունը՝ կրկին ոտնակոխ անելով վանաձորցիների քվեն և արհամարհելով ընտրված ավագանու մեծամասնությանը։

 

Եթե անկեղծ եք, եթե իրականում Ձեզ այդքան պետք էր այդ 180.000 դրամը, առաջարկում եմ ես իմ անձնական միջոցներից տամ ձեզ այդ 180 հազարը, միայն թե մի արեք սենց բաներ։

 

Ամոթ է։

 

Հայաստանի 3-րդ քաղաքում չկա քաղաքապետ, իսկ դուք խոսում եք ժողովրդավարությունից։

 

Իսկ իրականում կատարվում է հետևյալը՝ ՔՊ-ն ունի 2 վախ.

 

1. Քաղաքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել՝ համարեք պարտված են,

 

2. Գնալ նոր ընտրության՝ պարտված են կրկնակի։

 

Դեռ ամենսկզբում, առաջինն եմ եղել, որ հայտարարել եմ՝ մանդատային նման բաշխվածության արդյունքում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է:

 

Հարգել է պետք սեփական ժողովրդին, հակառակ պարագայում գալու է պահը, երբ այդ ժողովուրդը ստիպելու է ձեզ հարգել իրեն՝ վճռական կերպով միջամտելով ձեր հակաժողովրդավարական կառավարման ընթացքին»։