Նիկոլի որոշածը պարզ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան


Նիկոլի որոշածը պարզ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հունիս 21 10:47 2025

«Նիկոլի որոշածը պարզ է. ներքին դիմադրության տոտալ չեզոքացում։ Ինչու՞ է դա պետք Նիկոլին։ Ես հեռու եմ այն մտքից, որ այդ որոշումը միայն ներքաղաքական ենթատեքստ ունի։ Ցավոք, ներընդդիմադիր իրողություններն այնպիսինն են, որ իշխանություն պահելու համար Նիկոլը նման քայլերի գնալու անհրաժեշտություն չունի»,-գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած փերբակալություններին։

 

Նա շարունակում է.

 

«Այլ բան է արտաքին քաղաքականությունը։ Տարածաշրջանը լուրջ ցնցումների մեջ է, և ինչ փոփոխություն ասես՝ կարող է լինել։ Կասկածից վեր է՝ առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան և Ադրբեջանը օգտվելու են Իրանի՝ թեկուզ և քիչ թուլացումից և կյանքի կոչեն իրենց վաղեմի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ծրագրերը։ Սյունիքի տարածքով թյուրքական միջանցքը այդ ծրագրերի չնչին մասն է միայն։ Խաղը շատ ավելի հեռու գնացող նպատակներ է հետապնդում։

 

Հայաստանում ընթացող զարգացումները պետք է տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո դիտարկել։ Հետևաբար պարզ է, որ Նիկոլն այս պահին ոչ թե իշխանություն պահելու, այլ իր արտաքին գործընկերներին դրանում վստահեցնելու խնդիր ունի։ Էրդողանը պետք է չկասկածի, որ Նիկոլը «ուժեղ տղա է»։ Նա պետք է չանհանգստանա, որ Հայաստանում կարող է անսպասելի զարգացումներ լինեն։ Հենց դրանով էլ զբաղված է Նիկոլը։ Ուրիշ ոչ մի նպատակ այս ձերբակալությունները չեն հետապնդում»։