Բազում գյուղում բախվել են «Ford Fiesta»-ն և «Opel Zafira»-ն․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են


Բազում գյուղում բախվել են «Ford Fiesta»-ն և «Opel Zafira»-ն․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են
Հունիս 19 18:01 2025

Հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 42-ամյա Աշոտ Ա․-ի վարած «Ford Fiesta» և 24-ամյա Դավիթ Գ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 37-ամյա Մարինե Ն․-ն, 15-ամյա Լ․ Մ․-ն, 12-ամյա Վ․ Մ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Նվարդ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։