Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիր կա. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)


Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիր կա. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)
Հունիս 26 21:46 2026

«Առկա է Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիր»,- ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Սահմանադրական դատարանը, թեև նախկինում ինքն էլ բարձրաձայնել էր նման հարց, այդուհանդերձ՝ այդ խնդրին լուծում չի տվել։

Այսօր մենք կրկին ներկայացրեցինք այդ հարցը՝ լրացուցիչ հիմքերով և հիմնավորումներով, սակայն դատարանը դրան արձագանք չտվեց։ Մեր գնահատմամբ՝ դա ևս մեկ անգամ ընդգծում է խնդրի լրջությունը։ 

Բացի այդ, թեև Սահմանադրական դատարանը նշել է, որ ընտրական վեճերով գործերի քննությունը հինգ դատավորով չի առաջացնում իրավազորության խնդիր, այնուամենայնիվ, հստակ լուծում չի տրվել դատավորի մասնակցության անհամատեղելիության հարցին, այդ թվում՝ Սեդա Սաֆարյանի մասնակցությանը»,-նշեց Վարդևանյանը։