Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն


Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն
Հունիս 19 15:30 2025

Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն

 

Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ազգային և արտարժույթով ավանդների երկարաժամկետ վարկանիշները B2-ից մինչև B1 և հեռանկարը սահմանել կայուն։ Վարկունակության բազային գնահատականը  և ճշգրտված BCA-ն b3-ից բարձրացվել են մինչև b2 մակարդակի, բանկի կոնտրագենտի ռիսկի ազգային և արտարժույթով երկարաժամկետ վարկանիշները (CRRs)` B2-ից մինչև B1, իսկ կոնտրագենտի ռիսկի (CR Assessment) երկարաժամկետ գնահատականy`  B2(cr)-ից բարձրացվել է մինչև B1(cr):

 

Վարկանիշների բարձրացումը պայմանավորված է վերջին երկու տարիների ընթացքում բանկի վարկային պորտֆելի որակի և շահութաբերության զգալի բարելավմամբ: