Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թերևս այս անգամ հրաժարվելով վերլուծել Փաշինյանի իմպինչմետի գործընթացը , այսպես ասած, ուղղակի մեջբերել է.
«Նարեկ Մալյանի՝ ԱԺ կատարած այսօրվա այցից է մեջբերումը։ Իմ կարծիքով՝ Աղվան Վարդանյանի հետ նրա երկխոսության այս փոքրիկ հատվածն իրականում բազում շերտեր է պարունակում իր մեջ։ Համենայն դեպս, նման զգացողություն ունեմ։ Ապագայում սա կարող է անգամ գրական ինչ-որ ստեղծագործության սյուժե դառնալ։
- Եվ վերջինը, պարոն Մալյան։ Ովքեր գալիս են իմ սենյակ, անպայման ես խնդրում եմ, պարտադրում եմ, որ խոնարհվեն մեծերի առաջ և նոր միայն հեռանան, - ասաց Վարդանյանը՝ հայացքն ուղղելով պատին կախված մեծերի նկարներին։
- Այսինքն պետք է պարտադիր խոնարհվե՞մ, - զարմացած արձագանքեց Մալյանը։
- Այո։
- Հենց ստորագրեք, ոչ թե խոնարհվեմ՝ երեք անգամ խոնարհվեմ…
- Դուք մեծերի առաջ եք խոնարհվում, - իր դիրքորոշումը պնդեց Վարդանյանը։
- Ես մեծերին ամոթով եմ նայում հիմա, որովհետև մեր երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է ու մենք Ձեր նման ազնիվ մարդու ստորագրությունների պակաս ունենք, - պատասխանեց Մալյանը։
P.S. Սխալ ասեցի։ Ոչ մի գրական գործի սյուժե էլ չի։ Այսքանով արդեն իսկ գրական գործ է…»։